07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արճիսի հսկաները ճանապարհը փակել են ու բոլորիցս խմելու ջուր են ուզում

Արճիս գյուղի բնակիչ, «Ռեստարտ» նախաձեռնության անդամ  Գարիկ Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․

«Ուշադրություն!!!

Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը։Սուրեն Պապիկյան, Վահե Ղալումյան, Vahe Ghalumyan Sipan PashinyanHayk Chobanyan Արճիս գյուղում խմելու ջրի խնդիրը օրհասական է

!!!Շնորհակալություն!!!»։

Հասարակություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն էլ ֆեյսբուքյան իր իր էջում  գրել է․

«Արճիսի հսկաները ճանապարհը փակել են ու բոլորիցս խմելու ջուր են ուզում։

Ինչքան մեծ է պատասխանատվությունն այս երեխեքի հանդեպ։

Գյուղի մաքուր, կարմրաթուշ աղբյուրներ։

Մենք մի բան ունենք անելու։ Գնանք խոնարհվենք դեմները՝ որպես հնազանդ ծառա ու հենց այսօր սկսենք լուծել խնդիրը։

Դուք եք տերը մեր երկրի»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ