Հայաստանը պետք է Եվրասիական միությանը ոչ պակաս, քան Եվրասիական միությունը Հայաստանին
՛՛Եվրասիական միությանն անդակացելու Հայաստանի գործընթացը Հայաստանի համար պայամանավորված է բացառապես Հայաստանի շահերով՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավոր է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակից այս տարբերակով՝ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանին և զենք վաճառում Ադրբեջանին՝ նման կերպ խաղաղության երաշխիք ապահովելով։
՛՛Եվրասիական միության արդեն անդամ հանդիսացած երկների համար, բնականաբար, կա նաև Ադրբեջանի գործոնը, այնպես որ այդ գործոնը աշխարհաքաղական տեսակետից սխալ է և ակնհայտ է, որ նույն Հայաստանն իր հարաբերություններում այն երկրների հետ, որոնց հետ Եվրասիական միության անդամ երկներն ունեն խնդիրներ, առաջնորդվում է իր սեփական մոտեցումներով՝ իհարկե հարգելով իր ռազամավական գործընկերների շահերը՛՛,-շեշտեց Աշոտյանը։
Նա նաև նշեց, որ արտաքին քաղաքականությունը շատ նուրբ կատեգորիա է, և այստեղ ծայրահեղություններով առաջնոդվել և հատկապես երանգներով գնահատկան տալը սխալ է։ ՛՛Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին զենքի վաճառքի հարցով, իհարկե սպառազինությունների մրցավազքն անհանգստացնում է, իհարկե անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է մեծ քանակությամբ զենք ձեռք բերել նաև Ռուսաստանից։ Բայց միաժամանակ ակնհայտ է, որ Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշնակից է Հայաստանին: Եթե թույլ կտաք կես կատակ, բայց հիմնականում կես լուրջ ասեմ, որ այս իրավիճակը հիշեցնում է ֆուտբոլլի Բրազիլիայի հավաքականին, որի կարգախոսը գիտեք. ՛՛Թող մեզ խփեն այնքան գնդակ, որքան կարող են, իսկ մենք կխփենք այնքան գնդակ, ինչքան մեզ պետք է՛՛ ՛՛։
Աշոտյանը կարծում է՝ Ռուսաստանի հետ հարաբերություներում ռազմատեխնիկայի հարցում կարելի է վերաձևակերպել այս մոտեցումները հետևյալ կերպ՝ ՛՛Ադրբեջանը թող գնի այնքան զենք, որքան կարող է, իսկ Հայաստանին մենք կօգնենք ՀԱՊԿ-ի շրջանակներում այնքան, որքան մեզ պետք է՛՛։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանն, իհարկե, անհրաժեշտ է Ղազախստանին, մի շարք հարցեր կան, որոնք անտեսել հնարավոր չէ, սակայն Հայաստանը ևս շատ կարևոր է: ՛՛Տեսեք, որ դա մի նժարի վրա դրվող գործոն է, իսկ մյուսի վրա դրվում է Հայաստանի կարևորությունը Եվրասիական միության համար՝ որպես ունիկալ երկիր, որովեհտև առաջինը՝ մենք հարավկովկասյան միակ երկիրն ենք փաստորեն, որը եվրասիական միությանն անդամակցության գործընթաց է սկսել, այսինքն՝ եթե չլինի ՀՀ-ի անդամակցությունը Եվրասիական միությանը, ապա ակնհայտ է, որ ԵՄ-ի սահմանները Եվրասիական միության կանցնեն բացառապես Հյուսիսային Կովկասով, և Հայաստանի ներգավածությունը բացում է այդ միության համար նոր շուկաներ, նոր ռազմաքաղաքական հարթություններ, ինչպիսին են Միջին արևելքը, առաջավոր Ասիան և մյուս մեր հարակից տարածաշրջանը՛՛։
Նա նշեց՝ Հայաստանը պետք է Եվրասիական միությանը ոչ պակաս, քան Եվրասիական միությունը Հայաստանին։ ՛՛Երկրորդ՝ ունիկալություն է այն, որ Հայաստանը բացառիկ երկիր է, որն ունի ազդեցիկ կազմակերպված սփյուռք, որի ներգործությունը նույնպես կարող է հետաքրքրել Եվրասիական միության անդամ երկներին։ Ակնհայտ է, որ Հայաստանն իր աշխարհաքաղաքական ընդգրկվածությամբ շատ ավելի մեծ ու լուրջ երկիր է, քան այն աշխարհագրական տարածքը, որը մենք զբաղեցնում ենք՛՛։