15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հասարակությունը կարեկցում է պարտվածին. ՍտյոպաՍաֆարյանը` Տեր-Պետրոսյանի մասին

“Քաղաքականության մեջ մեկ անգամ է շանս տրվում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է 4-րդ գումարման ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար, կուսակցության վարգլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ` 2013թ նախագահական ընտրություններում ունեցած շանսերին:

Նախկին պատգամավորն ասել է, թե հայ հասարակությունը կարեկցում է պարտված գործիչներին, բայց չի սիրում: Ինչ վերաբերվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի խարիզմայի կորստի մասին իր կուսակից ընկեր Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, Ստյոպա Սաֆարայանի կարծիքով, որեւէ մեկը իր խարիզման ոչ կորցրել է, ոչ էլ` ավելացրել:

Խոսելով սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններից, Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ “Ժառանգությունը” տարբեր համայնքներում  անդամներ ունի, որոնք կարող են առաջադրել իրենց թեկնածությունը թե ավագանու, թե համայնքի ղեկավարի ընտրություններում: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հարցն այս պահին դեռ չի քննարկվել եւ կուսակցությունը դեռ որոշում չունի: Թիվ 1 ընտրատարածքում իր առաջադրման հարցը եւս Սաֆարյանի խոսքով, վերջնականապես որոշված չէ:  Սրա հետ մեկտեղ Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ առաջադրվելու դեպքում պատճառ չունի չընդունելու որեւէ քաղաքական ուժի աջակցությունը:

Խոսելով ԲՀԿ-“Ժառանգություն” հարաբերություններից, Ստյոպա Սաֆարյանը ասել է, որ ԲՀԿ-ից որեւէ ակնկալիքներ չունի: “Հարսնաքար”-ի գործի հետ կապված հարցաշարին ԲՀԿ-ի չմինալը նա քաղաքական վարքագիծ չի համարել, իսկ այն հարցին, թե արդյո՞ք ընդդիմություն է ԲՀԿ-ն, Ստյոպա Սաֆարյանը պատասխանել է.”ԲՀԿ-ն ինքն իրեն ընդդիմություն չի անվանում, ինչո՞ւ եք ուզում մենք անվանենք’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ