22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լսում ենք բոլորի կարծիքները, քվեարկում ենք՝ ըստ մեր իմացածի. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար

Երևանի պետական համալսարանում մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, օրակարգում 4 հարց է:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասաց, որ ԵՊՀ կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին հարց է ներկայացվել գիտխորհդի նախկին նիստում, այն ժամանակ, երբ ինքը խորհրդի անդամ չէր։

Գևորգյանի խոսքով՝ այն ժամանակ առաջարկվում էր 4 պրոռեկտոր ունենալ։ Այժմ առաջարկվում է միջազգային համագործակցության գծով պրոռեկտորին տալ նաև հասարակայնության հետ կապերի լիազորությունները։

«Կյանքը երբեք կանգ չի առնում, միշտ էլ կարելի է փոփոխություններ անել։ Եթե ձեզ թվում է, որ ռեկտորի պաշտոնակատարը պետք է նստի ու սպասի, թե երբ է իր պաշտոնավարման ժամկետը լրանում, նոր կիրառի ինչ-որ քայլեր, այդպես չէ։ Ես ձեռնամուխ եմ եղել որոշ քայլերի, որոնք գուցե, ոմանց կարծիքով, ռեկտորի պաշտոնակատարի գործը չէ», – ասաց ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Առաջարկվեց հարցը դնել ընդհանուր քվեարկության, հետո արդեն՝ կետ առ կետ։

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, թե անընդհատ հղում են անում, որ որոշումները եղել են գիտխորհրդի նիստերում, մինչդեռ, ըստ նրա, նախկինում այդ հարցը «շատ պրոբլեմատիկ» էր քննարկվել, քանի որ խորհրդի անդամներին նախապես ծանուցում չէր ուղարկվել։

«Գիտխորհուրդը դժգոհություն հայտնեց, մենք էլ ուսանողներով ձեռնպահ եղանք։ Այդպես էլ չհասկացաք, թե ինչ կատարվեց։ Մեզ հիմա ուղարկել եք որոշումներ, սակայն մենք գիտխորհրդի նիստում նմանատիպ որոշումներ չենք հաստատել», – ասաց Ափոյանը։

«Գիտխորհրդի բոլոր անդամների կարծիքը հաշվի առնելն անհնար է։ Լսում ենք բոլորի կարծիքները, քվեարկում ենք՝ ըստ մեր իմացածի», – ասաց Գեղամ Գևորգյանը։

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ