Հուլիսի 1-ից գազը կթանկանա

Հուլիսի 1-ից Գազպրոմը 1,4% -ով բարձրացնելու է գազի գինը: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը: 2018 թվականին արժեքի վերահաշվարկի արդյունքում գնի փոփոխություն եղել է 3,4%-ով, իսկ 2020 թվականին պլանավորվում է 3% աճ: 2019 թվականի ինդեքսացիայի համար հաշվի է առնվելու հունվարից ԱԱՀ-ի բարձրացումը:
Հիշեցնենք,նախօրեին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստի շրջանակներում Փաշինյանը հանդիպում էր ունեցել Պուտինի հետ, որի ժամանակ քննարկվել է նաեւ գազի գինը։
«Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չարգելակի մեր տնտեսության տեմպը: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ, քանի որ մենք Ռուսաստանի հետ ոչ սովորական հարաբերություններ ունենք, ռազմավարական հարաբերություններ եւ կարծում եմ, որ պետք է լուծել նաեւ գազի վերաբերյալ ռազմավարական հարցը»,-հայտարարել էր Հայաստանի վարչապետը։