15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Դաշնակցականները ներկայանում են ոստիկանություն և ասում, որ իրենք են ծեծել /Ուղիղ/

Այս պահին ՀՅԴ անդամները հանձնվում են ոստիկանությանը։

«Շատ երիտասարդներ հիմա ներկայանում են ոստիկանություն և ասում, որ մենք ենք հեղինակը․ ամեն մեկը ասում է, որ ինքն է հեղինակը»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ վերջինը հայտարարել էր, որ ակտիվիստ, ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանին ինքն է ծեծել և պատրաստվում է ներկայանալ ոստիկանություն։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ակտիվիստ Վարդան Հարությունյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր վրա հարձակում են գործել։

Գրառումից հետո ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ գործի հետ կապված բերման է ենթարկվել մեկ անձ։

Այսօր ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Վ. Հարությունյանին ինքն է ծեծել, գնում է ոստիկանություն և ներկայանա իրավապահներին։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ