՛՛Դուք դրանից վատ մի զգացեք՛՛
Ազգային ժողովում մայիսի ՛՛Կրթության մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատեց՝ անվճարության խնդիրն աղերս ունի երկու լուրջ խնդիրների հետ՝ ֆինանսական և իրավունքի բաղադրիչների: Անդրադառնալով ֆինանսական բաղադրիչին՝ Մանուկյանը նշեց. ամբողջ Եվրոպան, որ ընդունում է սա, փոխարինում է վճարողին երեք սուբյեկտներով:
՛՛Ադրբեջանի օրինակը բերեմ. կրթության հարկի մասին շատ հետաքրքիր ուսումնասիրություններ կան: Յուրաքանչյուր երկրում որակավորված երկու հազար հոգի հարցման է ենթարկվել, հարցին՝ որո՞նք եք համարում ամենակարևորը՝ լավ աշխատանք գտնելու համար, ՛՛լավ կապերը՛՛ պատասխանել են Հայաստանում՝ 27, Ադրբեջանում՝ 19 տոկոս, այսինքն՝ կրթության հարգը, վարկը, ռեկլամը, մատուցումը, շահագրգռվածությունն այնտեղ ավելի բարձր է, դուք դրանից վատ մի զգացեք՛՛,-ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ պետք է ոչ թե պարտադրել տասներկուամյա կրթությունը, այլ երաշխավորել դրա՝ անվճար, պետության հովանավորության տակ լինելը, իննամյա կրթությունից անցում կատարվի անվճար երաշխավորված տասներկուամյա համակարգին: Մանուկյանը համաձայն է՝ ծնողները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների կրթության համար, բայց այդ երեխաները տասվեց-տասնութ տարեկանից հետո նաև քաղաքացի են, և չկա այն սոցիալական երաշխիքը, որ նրան թույլ չտան աշխատել: ՛՛Եթե սա երաշխիք է, ոչ թե պարտադրանք, էս դեպքում դրանք ավելի ուժեղ պետք է լինեն, իսկ դուք էստեղ կաշկանդում եք, սահմանափակում եք, եթե սա իրավունք է, էս պահանջը չի տարածվում նրանց վրա: Իսկ հաշմանդամը մի բան էլ թոշակ պիտի ստանա, եթե ցանկանում է այդ կրթական ծրագիրը ձրի ստանալ, իսկ ձեզ մոտ մոտեցումը ռեպրեսիվ է, ոչ թե աջակցող՛՛,- ասաց նա: Մանուկյանը շեշտեց՝ սա այն խնդիրն է, որ իսկապես շատ լուրջ փոփոխություն է մեր համակարգում, ելնելով սրանից՝ սա չպետք է գար Կառավարության արտահերթ ռեժիմով, այն պահանջում է լայն քննարկումներ, ուսումնական, մասնագիտական, հանրային կառույցների հետ, խորհրդարանական հանձնաժողովներում, մինչդեռ իրենց հանձնաժողովը նման քննարկում չի արել: Պատգամավորը պարզապես առաջարկեց՝ այս նախագիծը թող Կառավարությունը հետ տանի, քանի դեռ քննարկումներ չեն եղել: