22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սամվել Ալեքսանյանին խիստ են սիրում, բայց ստիպված կլինեն հրապարակել. Իրավունք

Դեղերի փորձագիտական կենտրոնի» և «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի» աշխատակիցները շուրջ մեկ ամիս շարունակ չեն կարողանում տալ «Avastin» դեղամիջոցի փորձագիտական եզրակացության պատասխանը:

Հիշեցնենք, որ դեղամիջոցի կիրառման արդյունքում ութ մարդ հասել է կուրության շեմին: Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ փորձաքննության արդյունքները 15-օրյա ժամկետում պատրաստ կլինեն: Դա էլ է շատ երկար ժամանակ՝ հաշվի առնելով, որ փորձաքննության ամեն մի օրվա ուշացումը, այսինքն մարդկանց հետ կատարվածի պատճառները չպարզելը կարող է բազում այլ մարդկանց համար խնդիր դառնալ:

Բայց ահա ամիսը լրացավ, բայց նախարարությունից, ի պատասխան մեր հերթական հարցման, կրկին ստացանք հետևյալ պատասխանը. «Արդեն ասել ենք. երբ պատրաստ լինի, կհրապարակենք»: Ուրիշ ոչինչ:

Ստացվում է, որ 8 քաղաքացու կյանքը, որոնք կանգնել էին տեսողությունը կորցնելու վտանգի առջև՝ նրանց համար հեչ էլ կարևոր չի:

Չնայած, երևում է, դեղը ներկրող Սամվել Ալեքսանյանին առողջապահության նախարարն ու նրա շեֆն այնքան են սկսել բարձր գնահատել, որ հրատապ փորձաքննությունը փորձում են ամեն կերպ ձգել: Չնայած, ի վերջո, ստիպված կլինեն մի օր արդյունքները հրապարակել, թաքցնելն անհնար է:

Այս եւ այլ հրապարակումնեին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ