11 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Հայոց արծիվի” եւ զոհվածի մոր վեճին միջամտեց ոստիկանությունը /վիդեո/

Այսօր` կառավարության հերթական նիստի օրը, ինչպես ամեն հինգշաբթի, կառավարության շենքի մոտ հավաքված տարբեր ժամանակներում զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա էին անցկացնում:

Մինչ կառավարոթյան նիստը կսկսվեր, զոհված զինծառայողների մայրերը, տեսնելով սպորտի փոխնախարար, “Հայոց Արծիվներ” հայրենասիրական ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանին, փորձել են մոտենալ եւ իրենց խնդիրները ներկայացնել: Ինչպես Henaran.am-ի թղթակցին պատմեց զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը, Խաչիկ Ասրյանի արձագանքը շատ կտրուկ է եղել:

“Հեռուստատեսությամբ տեսնելով նրա կոչը հայ զիվորներին, հայ ժողովրդին` փորձեցի մոտենալ եւ ասել, որ գոնե մեկ անգամ էլ մոտեցեք մեզ եւ գոնե ցավակցեք: Մեր երեխեքն էլ են զինվոր եղել: Իմ ձայնն իհարկե բարձր էր, որովհետեւ ես լացակումած էի: Նա ասաց. “Տիկին, այդ ի՞նչ տոնով եք խոսում, դուք գիտե՞ք` ես ով եմ, դուք իրավունք չունեք ինձ հետ էդպես խոսել: Դրանից հետո ես որոշեցի վիրավորել իրեն, ամեն ինչ ասացի` Հիտլերի մնացոր…’, – պատմեց զոհվածի մայրը` հավելելով, որ անգամ երկրի նախագահը չի զոհվածի հարազատներին նման կերպ դիմել:

Խաչիկ Ասրյանի  վերաբերմունքը վրդովեցրել է զոհվածի մորը եւ վերջինս վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Ասրյանի հասցեին:

Իրավիճակը հանդարտեցրել են կառավարության շենքի առջեւ հավաքված ոստիկանները: “Իրեն միլիցիոներները հրեցին ու ներս մտցրին: Մալադեց իրենց, որ նրան ասացին` այս տոնով մի խոսեք իրենց հետ”,- Henaran.am-ի թղթակցին պատմեց Գոհար Սարգսյանը: Գոհար Սարգսյանն ասաց նաեւ, որ այսօր իր որդու` Տիգրան Օհանջանյանի մահվան 5-րդ տարելիցն է: Ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը մահացել է 2007թ. օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ