27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ալեն Սիմոնյանը ստո՞ւմ է. «խաղային» պայքար՝ հանուն օլիգարխիայի

«Մեզ մոտ մինչեւ անձը հաստատող փաստաթուղթ ցույց չեն տալիս, որ ինքն իրավունք ունի խաղալու, մեր գրասենյակներում ոչ մեկ խաղադրույքներ չի վերցնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Գուդվին-ԲԵՏ» ընկերության աշխատակից.

«Ալեն Սիմոնյանը ստում է, մեզ մոտ անչափահասներ չեն խաղում, քանի որ «Գուդվին-ԲԵՏ»-ում վերահսկողությունը բարձր մակարդակի է: Իսկ իր ընդունած օրենքով, երեխան իր հայաթից ինչ-որ մեկին 18 տարեկանը լրացած, կխնդրի, կասի՝ կթողես քո պասպորտով գրանցվեմ: Էն էլ թույլ ա տալու, արդյունքում՝ գրանցվում ա անչափահասը չափահասի պասպորտով, սկսում ա խաղալ»:

Հիշեցնենք, այսօր Ազգային ժողովի դիմաց այսօր բավաանին թեժ է եղել: Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախագծին:  Նախագծի հեղինակն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, առաջարկվում է Երևան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:

Ցուցարարները բողոքում են, որ այս օրենքի կիրարկման պարագայում իրենք զրկվում են աշխատանքից, մինչդեռ մենաշնորհային պայմաններ են ստեղծվում «Վիվարո» ընկերության համար, որի սեփականատերը Ալեն Սիմոնյանի ընկերն է: 

«Թող Ալեն Սիմոնյանը 20 հոգու համար աշխատատեղ ստեղծի, նոր նման օրենքներ բերի»,-նշել են աշխատակիցները: Նկատենք, որ ըստ շրանառվող տեղեկությունների՝  Փաշինյանի թիմում հանուն օլիգարխիայի բիզնես շահերի իրար դեմ են դուրս եկել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով մամուլի տեղեկություններով՝ պաշտպանում է «Վիվարո» ընկերության շահերը:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ օրենսդրական կարգավորումների արդյունքում տասնյակ քաղաքացիներ գործազուրկ կդառնան։ Նրանց խոսքով, բուքմեյքերական գրասենյակները փակելով՝ նպաստում են, որ օնլայն տիրույթում մենաշնորհ հաստատվի: Խոսքը շուկայում ամենամեծ տարածում գտած Վիվարո ընկերության մասին է, որը օնլայն տիրույթում գերիշխող դիրք ունի։ Ի դեպ, այսօր Ալեն Սիմոնյանն ասել է, որ Վիվարոյի սեփականատերը իր ընկերն է:

Իշխանությունը հովանավորում է նաեւ ցուցարարների ներկայացրած «Գուդվին» ընկերությանը, որը պատկանում է հայտնի գործարար Շինանյութի Սերգեյին՝ Սերգեյ Մանուկյանին՝ ի դեմս վերջերս ամենաշատը քննարկվող պատգամավոր Հայկ Սարգսյանի: Շինանյութի Սերգեյի շնորհիվ է, որ «Իմ Քայլը» Գեղարքունիքի մարզում ի դեմս պատգամավոր Հայկ Սարգսյանի ձայներ է հավաքել ռեյտինգային ընտրակարգով:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ