19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ Արցախի ղեկավարությունը չմասնակցեց մայիսի 28-ին. կառավարության արձագանքը

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ Արցախի ղեկավարները չեն մասնակցել  մայիսի 28-ին Սարդարապատում Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը իր տարակուսանքը հայտնեց հարցից.

«Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մեկնում է Ստեփանակերտ և մասնակցում եռատոնին նվիրված միջոցառումներին, երբևէ այդ միջոցառումներին մասնակցելու հրավեր չի ստանում և մասնակցում է, քանի որ այն համարում է նաև իր տոնը: Յուրաքանչյուրը, ով մայիսի 28-ը համարում է իր տոնը, կարող է մասնակցել Սարդարապատի միջոցառումներին»,- ասել է Վլադիմիր Կարապետյանը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հավելել է, որ վերջին մի քանի տարիներին Արցախի ղեկավարները  ներկա չեն գտնվել Սարդարապատում կայացած տոնական միջոցառումներին՝ բացառությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը բնույթով այլ մասշտաբի միջոցառում էր:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ