16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ովքե՞ր են հեռանում Շուշիից /վիդեո/

Բարձր լեռներում, արծվի բույնի պես, հայ ժողովրդի համար ապագայի նկատմամբ անկոտրում  հավատի խորհրդանիշ դարձած, իր երկուհարյուրամյա պատմությամբ բազմել է քաղաք – ամրոց Շուշին:  Շուշիի մշակութային առնչվելու բազմաթիվ առիթներ ունենք: Ադրբեջանի կազմում գտնվելու տարիներին փորձ է արվել ջարդելու հայկական ուրույն մշակույթը: Ղարաբաղյան պատերազմը իր հետքն է թողել շուշեցու հոգում: Բայց այսօր շուշեցին հպարտ է ու հպարտ է նաև իր մշակույթով….

Henaran.am-ի թղթակցի զրուցակիցը Շուշիում գործող Նարեկացի արվեստի միության թատերական խմբակի ղեկավար՝ Վլադիմիր Գևորգյանն է:

Վլադիմիր Գևորգյանը հավաստեց, որ մշակութային կյանքը բավականին ակտիվ է քաղաքում.”Շուշիում կան բազմաթիվ մշակութային օջախներ, նաև սպորտային կառույցներ: Անցկացվում են տարբեր մրցաշարեր’,-նկատեց Գևորգյանը:

Նա տեղեկացրեց, որ շուշեցի երիտասարդները ճիշտ է մեկնում են արտագնա աշխատանքի, բայց իրենց մեջ ունենալով հայրենասիրական նկրտումներ վերադառնում են:

”Ով հայրենասեր է, ով սիրում է այս հողն ու ջուրը կմնա: Գնում են գնացողները’’,-հավելեց Վլադիմիրը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ