21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի առնչությամբ

Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն կատարել գործողություններ և հայտարարություններ, որոնք կարող են դիտարկվել՝ որպես ճնշում դատական համակարգի վրա: Այս մասին ասված է ԵԽԽՎ Հայաստանի մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինանյի և Անդրեյ Շիրցելի տարածած հայտարարության մեջ՝ կապված վարչապետ Փաշինյանի կոչով դատարաններն արգելափակելու հետ:

«Առանց անդրադառնալու այս որոշման էությանը, մենք ուզում ենք ընդգծել,որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության հիմնասյունն է: Գոյություն ունեն հստակ իրավական գործընթացներ՝ ինչպիսիք են վերադաս դատարան բողոքարկումը՝ վիճարկելու համար դատարանի որոշումը, որը կասկածելի է թվում:

Օրենքի գերակայութունը պետք է հարգել բոլոր քաղաքացիներն՝ անկախ նրանից, թե ով են իրենք: Միևնույն ժամանակ, մենք ողջունում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձգտումը՝ դատական համակարգում հեռու գնացող բարեփոխումներ անելու հարցում՝ մասնավորապես կոռուպցիայի հետ պայքարի մասով»,-ասված է հայտարարության մեջ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ