05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգ է տապալել․ Շարմազանով

Չեմ ուզում շատ կատեգորիկ թվալ, սակայն չեմ տեսնում այս իշխանության կողմից կատարված մի քայլ, որը ճիշտ ուղղությամբ է արվում: Սա չեմ ասում որպես հանրապետական, այլ որպես մտահոգ քաղաքացի: Այսօր իշխանության են եկել մարդիկ, ովքեր քաղաքականությունից հասկանում են այնքան, որքան ես` ատամնաբուժությունից, ովքեր գաղափարական որևէ արժեք չունեն և նրանց միակ արժեքը կա՛մ Նիկոլի բարեկամը, կա՛մ նրա հետ քայլած լինելն է: Սա խայտառակաություն է, այն էլ պառլամենտական երկրում»- ասաց Էդուրադ Շարմազանովը` պատասխանելով Poliitik.am այն հարցին, թե արդյոք կան այս իշխանության կողմից արված քայլեր, որոնք, ըստ իրեն, արդարացված և ճիշտ են:

«Նիկոլ Փաշինյանը այս մեկ տարվա ընթացքում մեկ բանով է հայտնի` SutNikol-ով: Նա իր լոզունգերով ժողովրդին փողոց հանեց. ասում էր տեսախցիկները կհանի, սակայն այսօր դրանք կան, կարմիր գծերը վերացնելը իր կուսակցության ծրագրային հիմնադրույթում էր, հիմա դրանք էլ կան, ԵԱՏՄ-ն Հայաստանի անվտանգության սպառնալիքն է, հիամ օրը տաս անգամ Մեդվեդևին շնորհակալություն է հայտնում, պետք է ներգաղթ լինի, սակայն իր պաշտոնավարման ժամանակ միայն արտագաղթ ունենք….:

Ամենամեծ սխալը, որ արել է Փաշինյանը քաղաքական վերժխնդրությունն է, անմեղության կանխավարկածի բացահայտ խախտումը, հողտեմբերի 2-ին Աժ-ի պաշարումը իր կողմնակիցների կողմից, ինչը սահմանադրական կարգի տապալում էր»- ասում է Շարմազանովը:

politik.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ