05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք պետք է դադարենք մեր ազգը ցեղասպանելուց. քրեականացնել աբորտը

Երեկ ԱՄՆի Ալաբամա նահանգում ամբողջովին արգելվեցին գրեթե բոլոր տեսակի աբորտները: Նոր օրենք ընդունվեց, որով աբորտը համարվեց հանցագործություն: Ամերիկյան մամուլը լաց ու կոծ է դրել: USA Today-ը հոդված է տպագրել, ու այն վերնագրել այսպես «Ես 12 տարեկան էի երբ հղի է, ու այս օրենքը կպատժի բոլոր նման աղջիկներին»: Ու մեկը չի հարցնում, թէեքեզ ո՞վ էր ասում 12 տարեկանում հղիանայիր, կամ թե արդյո՞ք 12 տարեկանում աղջիկը պիտի հղիանա: AOL News-ն էլ մի վերանգիր է դրել, որով «փառավորում են» (praised) այն մարդուն, ով պայքարել է այս օրենքի դեմ: Ինչևէ, վերջապես այս երկիրը սկսում է ճիշտ ուղղությամբ շարժվել: Հիմա գանք մեր երկրին: Ըստ Johnston Archive-ի Հայաստանում տարեկան 11 000-13 000 աբոտներ են լինում:

Պատեկացնում ե՞ք: Մեր երկրում, ծնողներն ու բժիշկները, թե փողի համար, թե սեռի համար, թե պարզապես երեխա չունենալու համար տարեկան 12,000 չծնված երեխաներ են սպանում: Իմացե՛ք, Աստծու առաջ մեղավոր են բոլոր այն բժիշկները, տատիկներն ու պապիկները, բարեկամներն ու ընկերուհիները և բոլոր նրանք ովքեր քաջալերել, արել, կամ ֆինանսավորել են այս աբորտները: Խնդրում եմ, աղոթեք, տարածեք ու իրազեկեք միմյանց, որ մեր երկում նույնպես արգելվի ու կրիմինալացվի աբորտը: Մենք պետք է դադարենք մեր ազգը ցեղասպանելուց: Եթե այս տողերը կարդում են պետական պաշտոյնայներ կամ պատգամավորներ, խնդում եմ ձեր ձայնը բարձրացրեք ընդդեմ աբորտի: Օրենք ընդունեք և արգելեք աբորտները մեր երկրում:

Մի գուցե Թուրքիան կճանաչի Հայող Ցեղասպանությունը, եթե նախ մենք ինքներս դադարենք մեր ազգ աբորտներով ցեղասպանելուց:

Ալաբաման գրեթե 6 միլիոն բնակչություն ունի: Հիմա այնտեղ բնակիչների թիվը կտուկ կավելանա: Հայաստանը գրեթե 3 միլիոն ունի: Մենք էլ թվով կավելանանք, եթե տարեկան 12,000 աբորտների դեմն առնենք օրենքով:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ