22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներն իրարամերժ են ու հերքող. Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննության ժամանակ անդրադարձավ այն մեղադրանքներին, որոնք վերագրվում են Ռ. Քոչարյանին։

Նա դիմելով դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ նշեց, որ, եթե խորհրդակցական սենյակում ուսումնասիրի տրամադրված նյութերը, ապա չի տեսնի որևէ ապացույց, որը կարող է հեռակա կարգով վկայել, որ եղել է 0038 հրաման, ընդամենը տրվել է Զինված ուժերը քաղաքականությունից հեռու պահելու հրաման։

«Այդ մասով հիմնավոր կասկածը բացակայում է։ Մնում է արտակարգ դրության հրամանի ստորագրման փաստը, որը հայտնի է դեռևս 2008 թվականից, հայտնի էր նաև 2018 թվականը, երբ այս գործը հարուցվում էր։ Մեր հարգարժան մեղադրողները նախկինում էլ պաշտոնավարում էին այն նույն դատախազությունում, որոնց այդ հրամանագիրը հայտնի էր։ Նախկինում վերջիններս նման դիրքորոշում չեն հայտնել, որ այդ հրամանագրի ստորագրումը հակասահմանադրական է և այլն»,- շեշտեց Հովհաննես Խուդոյանը։

Խոսելով գործում ներգրավված կաշառքի դրվագի մասին, Հովհաննես Խուդոյանն ընդգծեց, որ նշվում է, թե իբրև 2008 թվականին Սիլվա Համբարձումյանը Ռոբերտ Քոչարյանին տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք։ Այս առնչությամբ ներկայացվել է Ս. Համբարձումյանի մոտ ութ ցուցմունք, որոնք իրարամերժ են ու հերքող, որոնք կարող է ուսումնասիրել դատարանը։

«Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանին չի ճանաչում, երբևէ չի հանդիպել և անձամբ գումար չի փոխանցել, գումարը փոխանցել է Սամվել Մայրապետյանի միջոցով, իսկ պայմանավորվածություններ ձեռք է բերել Վարդան Օսկանյանի միջոցով։

Դատական գործում ունենք նշված անձանց ցուցմունքները։ Առերես հարցաքննության արձանագրություններով նշված անձինք պնդել են, կոնկրետ Վարդան Օսկանյանի մասով, որ իր աշխատանքային պարտականություններից զատ, այլ խնդիր չի քննարկել նախագահի հետ, երբևէ չի փոխանցել կաշառք տալու խոստում կամ գումար։ Իսկ Սամվել Մայրապետյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ ֆինանսական հարցեր չի ունեցել»,- ասաց փաստաբանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ