19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդիմադիր կուսակցությունների ցանկը գլխավորում է ՀՀԿ-ն, ընդդիմադիր գործիչներից առաջատարը Էդուարդ Շարմազանովն է. Gallup

Նախկին իշխանական Հանրապետական կուսակցությունը գլխավորել է  ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ցանկը: Այս մասին հայտնել է «Gallup International»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ լրագրողներին ներկայացնելով վերջին` 2019թ  ապրիլի 30-ից մայիսի 9-ը կատարված հետազոտության արդյունքները

 Հարցմանը մասնակցել են 1108  չափահաս քաղաքացիներ, ինչպես  Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում և գյուղերում:

Նավասարդյանի փոխանցմամբ՝ հարցման մասնակիցները գնահատել են ընդդիմադիր ուժերին հինգ բալանոց համակարգով:

«Ընդդիմադիր ուժերի վարկանիշային սանդղակը գլխավորել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝, միջինը 3.8 բալ, որին հաջորդում է «Լուսավոր Հայաստան»-ը՝ 3.3 բալ, ՀՅԴ-ն 3.2 բալ, ԲՀԿ-ն՝ 3.1 բալ »,-նշել է Նավասարդյանը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչների ցուցակը գլխավորել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝  4 բալ:

Հարցված քաղաքացիների 15.3%-ը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: 8.2%ը քաղբանտարկյալ է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2.4%-ը՝ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ