21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

33 կազմակերպությունների վերաբերյալ քրգործ կա հարուցված. Դավիթ Անանյան

Իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ՊԵԿ–ը հարկային ստուգումներ է իրականացրել գազալցակայաններում և 33 ընկերությունների նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն դրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նա նշեց, որ բոլոր 33 կազմակերպությունների վերաբերյալ քրեական գործ կա հարուցված.
«Գազալցակայաններում արձանագրվել են իրացված գազի իրական ծավալների խախտումներ։ Ստուգումներն ավարտվել են, դատական կարգով բողոքարկումներ էլ կան»,–ասաց նա՝ ձեռնպահ մնալով քրեկան գործի ընթացի մասին այլ մանրամասներ հայտնելուց։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում քննարկվեց գազալցակայաններում իրացվող գազի չափելության հարցը։

ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ իրականում գազալցակայաններում լիցքավորվել է ավելի պակաս, քան ցույց է տրվել:

«Այսինքն նախկինում իրական գինը եղել է ոչ թե 190 դրամ, այլ 212-224 դրամ: Հիմա, կգ-ով վաճառելու դեպքում տնտեսվարողները չեն կարողանում խաբել սպառողներին, եւ ստացվում է 300-310 դրամ, մինչդեռ մեր հաշվարկներով պետք է կազմեր 280 դրամ»,–ասել էր Անանյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ