Սրբվեք, ձեր ծնողները անիծում են ձեզ. ոստիկանապետը խոստանում է պատժել
“Վերջին նախազգուշացումը ձեզ, մյուս պարագայում համակարգում չեք լինի”. նման նախազգուշացմամբ է այսօր հանդես եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` հանդիպելով ՃՈ անձնակազմի հետ: Ոստիկանապետը նշելով, որ համակարգում գոյություն ունեցող լկտի, փնթի կադրերը զրոյացնում են բարեխիղճ ոստիկանի աշխատանքը, հայտարարել է, որ այլեւս չեն ներվելու կարգազանցները:
“Խնդրել, առաջարկել եմ, պահանջում եմ. ծամուն չծամել, վարորդին կանգնեցնելիս ՃՈ ավտոմեքենան կայանել կարգազանց ավտոմեքենայի հետեւում միայն եւ ողջ “պրոցեդուրան իրականացնել տեսխցիկի առջեւ”,-նշել է ոստիկանապետը:
Ոստիկանությունը չի պատրաստվում զոռբա տեսուչների պատճառով վարկաբեկել իր աշխատանքը: “ՃՈ-ն կգա այն որակին, որը ես ուզում եմ”,-ասել է ոստիկանապետը, հավելելով, որ եթե ոմանք դա չանեն, նրանց փոխարեն կլինեն կատարո կադրեր: “Սրբվեք, սաստվեք, հարգեք ձեր ծնողներին, որոնք ձեր հետեւից նիծում են”,-եզրափակել է Գասպարյանը: