Փաշինյանը դաժան պատիժ է խոստանում
Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է ու ի՞նչ։ ՀՀ-ում չի կարող լինել ընկերապետություններ, ինչպես նաև տարբեր այլ պետություններ, և ով դրա տակ ինչ-որ քաղաքական հաշվարկ է տեսնում, ուրեմն չի հասկանում, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե այս գործով իր աղբյուրը միայն ԱԱԾ-ն չի․
«Ասում են քյոհնա, հին ԱԱԾ-ականները խաբում են միամիտ վարչապետին։ Իմ աղբյուրը միայն ԱԱԾ-ն չի, իմ աղբյուրը նաև մեր թիմի անդամներն են, իմ աղբյուրը նաև Դավիթ Սանասարյանն է, ես իր հետ խոսել եմ, զրույցներ ունեցել եմ։ Ինչի՞ է թվում, որ բոլորն այդ նրբությունները հասկանում են, իսկ ես չեմ հասկանում։ Բացառվում է, որ օբյեկտիվ քննություն չլինի։ Եթե պարզվի, որ այդ մասով օբյեկտիվ քննություն չկա, դաժան պատժի կենթարկվեն»։
Այն հարցին, որ ԱԱԾ-ն բոլորին ստուգում է, սակայն ԱԱԾ-ին ոչ մեկ չի վերահսկում, Փաշինյանը պատասխանեց, որ եթե պետք լինի ստուգումներ կլինեն։ Իսկ այն դիտարկմանը, թե որ մարմինը պետք է վերահսկի ԱԱԾ-ին վարչապետը նշեց, որ այդ մարմինը ՊՎԾ-ն է․ «ՊՎԾ-ն Դավիթ Սանասարյանը չի, ինչպես ՀՀ կառավարությունը ես չեմ։ Լյուդովիկոսի ժամանակներն անցել են, երբ ասում են պետությունը ես եմ»,-ասաց Փաշինյանը։