22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանը զարմացած է`մինչեւ հիմա Հանրային ռադիոյի դուռը, որ ջարդել էին իրենք, չի վերանորոգվել /Ուղիղ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ Կրկին այցելել ենք Հանրային ռադիո։

Փաշինյանը շրջում է ռադիոյի շենքով, ծանոթանում աշխատանքներին: Վարչապետը զարմանք հայտնեց, որ մեկ տարի առաջ իր եւ իր համակիրների կողմից ռադիո ներխուժելու պահին ւարդված դուռը դեռ չի նորոգվել: 

Հիշեցնենք, 2018թ. ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մի խումբ մասնակիցների հետ միասին, շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով, մուտք են գործել պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ հանդիսացող և ՀՀ ոստիկանության պահպանության ներքո գտնվող «Հայաստանի հանրային ռադիո»  ՓԲ ընկերության շենք: Այդ ընթացքում հավաքի մասնակիցները, վնասելով գույքը, փակ վիճակում գտնվող դուռը կոտրելով, մտել են ընկերության սենյակներից մեկը: Ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից և ազատել զավթված շենքը: Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին՝ դրանով չկատարելով հավաքի բնականոն ընթացքն ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը: Ներխուժած անձինք իրենց գործողություններով խոչընդոտել են ընկերության բնականոն գործունեությունը, իսկ Ն. Փաշինյանը, պահելով շենքը, իրեն ուղիղ եթեր տրամադրելու պահանջ է ներկայացրել:

 ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել էր ՀՀ ոստիկանությանը՝ վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ