Միլիոնատեր աներ, կանայք, ընկերներ. հեղափոխության թանկարժեք տղաները /լուսանկար/
Հեղափոխության հերոսները հերթով հայտնվում են մամուլի եւ հանրության ուշադրության կենտրոնում. 3 միլիոնանոց կոստյում, միլիոնատեր աներ, որ ՊՎԾ պաշտոնյայի կնոջը աստղաբաշխական ունեցվածք է թողել, հիմա էլ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն է անհարմար իրավիճակում հայտնվել, ով, ի դեպ, ժամանակ առ ժամանակ հայտնվում է նմանօրինակ քննարկումների կենտրոնում:
Ինֆոկոմ.am-ը գրում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա էր վարում Երևանի փողոցներում։ Վերոնշյալ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է։
Լրագրողը փորձել է ճշտել՝ արդյոք ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավորին․
Ես նման մեքենա չունեմ։
-Այդ դեպքում ու՞մ մեքենան եք վարել:
-Բնակաբար, ես այդպիսի մեքենա ունենալ չէի կարող․ ընկերոջս մեքենան է: Մի պահ իրեն լավ չէր զգում, ես եմ վարել:
-Այսինքն` ապագայում այդ մեքենայով Ձեզ չե՞նք տեսնի:
-Ինքը Ռուսաստանից էր եկել մեկ օրով, հիմա գնում ա:
-Մեքենան տանելու է իր հետ, թե՞ Ձեր մոտ է մնալու:
-Իր մեքենան է, ինքն իրա մեքենայով եկել է, ռուսական մեքենա է, դրանով էլ գնալու է: Լիքը քաղաքացիներ, հատկապես հեղափոխությունից հետո, Ռուսաստանից գալիս են Հայաստան իրենց մեքենաներով: