Հայերը չեն հավատում իրենց երկրի ապագային. Մամեդյարովը

«Ինքնաթիռում ես մտքերի փոխանակություն ունեցած հայաստանցի լրագրողների հետ։ Նրանք ասացին, որ սփյուռքը օգնում է իրենց։ Սակայն նույնիսկ սփյուռքը չի հավատում այդ երկրի ապագային։ Հիմնական ուղերձը մենք պետք է տեղ հասցնենք բաց կերպով։ Որքան զորեղ է մեր դիրքորոշումը, այնքան մենք ավելի ուժեղ ուղերձ տեղ կհասցնենք»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը միջմշակութային երկխոսությանը նվիրված ֆորումի ժամանակ։
Նա նաեւ նկատել է, որ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է արդեն երեսուն տարի եւ նման հակամարտությունների առկայության պայմաններում դժվար է տեւական ու կայուն զարգացում ապահովելը։
«Հայաստանում աղքատությունը հանգեցրել է երկրի ապագայի հանդեպ հավատի կորստին, ինչի պատճառով էլ մարդիկ հեռանում են այդ երկրից»,- ասել է Մամեդյարովը։