05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով. Արթուր Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանից սպառնալիքներով ցուցմունքներ կորզելու վերաբերյալ տեղեկություններին չի արձագանքում։

«Կա դատախազություն, թող դիմեն, եթե նման հարցեր կա, դատախազությունը կկայացնի որոշումը»,- հայտարարել է Արտաշատում գտնվող Վանեցյանը։

ՊՎԾ պաշտոնյանների դեմ հարուցված քրեական գործի շուրջ հնչող հայտարարություններից շատերը նա ուղղորդող համարեց, չցանկացավ անդրադառնալ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի՝ իրեն ուղղված հորդորին։

Հիշեցնենք, ասուլիսում Սանասարյանը հայտարարել էր. «Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում։ Առհասարակ ես իրեն էլ կոչ կանեմ, որ ինքն այս թեմայով չխոսի»։

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ երկու պետական մարմինների միջև կռիվ կա, ապա Վանեցյանն արձագանքեց. «ՊՎԾ-ն ԱԱԾ-ի հետ ինչ ունի՞ կիսելու։ ՊՎԾ-ն կարող է ստուգել մեր ֆինանսաբյուջետային մասը, ուրիշ ոչինչ։ Ազգային անվտանգության ծառայությունն անում է իր աշխատանքը շատ մաքուր, շատ թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմանբ։ Եթե կլինի մի դեպք, երբ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե օրենքի, թե հասարակության, թե բոլորի առջև»։

Ծառայության տնօրենը հորդորեց բոլորին չփորձել արհեստական աղմուկ ստեղծել Ազգային անվտանգության ծառայության շուրջ։

Լրագրողները հետարքրվեցին, իշխանափողությունից հետո ինչո՞ւ ԱԱԾ-ում էլ կոռուպցիոն դեպքեր չհայտնաբերվեցին։ Ծառայության տնօրենը պատասխանեց՝ եղել են, դրանց հրապարակումը նպատակահարմար չի եղել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ