01 Մարտի, Saturday, 2025
KFC

Էթիկայի հանձնաժողովի դռնփակ նիստը մեկնարկել է

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը դռնփակ նիստում շարունակվում է քննարկվել պատգամավորներ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի եւ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հարցը:

Հիշեցնենք, որ վերջին երկու պատգամավորները “մեղադրվում” են DIY ակումբի պայթեցման միջադեպի եւ ակումբի տնօրեն Ծոմակի` Արմինե Օգանեզովայի վերաբերյալ իր արտահայտած կարծիքի համար:

Իսկ ԲՀԿ-ական պատգամավորը 2009թ. վիճել է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որին հետեւել են վիճաբանությունն ու ծեծկռտուք եւ կրակոցներ:

ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, կանոնակարգային հարցերի քննարկումից հետո հանձնաժողովը կքննարկի նախ կարո կարապետյանի դեմ ուղղված դիմումը: Հանձնաժողովը նախ պետք է քննարկի եւ դիմումն ընդունելու մասին հարցը: Դիմումը վրույթ ընդունելու դեպքում հարցը կքննարկվի երեսունօրյա ժամկետում:

Ի դեպ հանձանաժողովում նիստը դռնփակ է բառի ուղիղ իմաստով. սենյակի դուռը ներսից կողպած է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ