13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ամենավատը Հայկ Մարությանն է աշխատում. բողոքի ակցիա

Այսօր վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Կենդանաբանական այգու մոտ՝ պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցների խոսքերով, վերջինս կործանում է այգին:

Հավաքված քաղաքացիներից մեկը հայտարարեց՝ հեղափոխություն է եղել, սակայն հեղափոխությունը մուտք չի գործել Կենդաբանական այգի, որտեղ ոչնչացնում են կենդանիներին:

Քաղաքացին, ով ներկայացավ որպես կենսաբան-կենդանաբան, հայտարարեց, որ 2011 թվականից հետո մի շարք կենդանատեսակներ են ոչնչացվել. «Ո՞ւր են մեր իշխանությունները: 70 տեսակի կենդանատեսակի ոչնչացում է տեղի ունեցել: Իսկ Հայկ Մարությանը հայտարարում է՝ դուք լավ չեք աշխատում, դուք լավ եք աշխատում: Հենց ամենավատ աշխատողն ինքն է, որ այստեղ ինչ-որ հովանավորչության սկզբունքով 70 տեսակի կենդանատեսակ է ոչնչանում ու որևէ մեկին պետք չէ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ