05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր սկանդալ է հասունանում Օպերային թատրոնի շուրջ. Փաստինֆո

Օպերային կից 2014 թվականին ստեղծվեց «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը», որի նպատակը թատրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերելն էր, որպեսզի այն կարողանար ՀՀ-ում և արտասահմանում կազմակերպել համերգներ ու երաժշտական փառատոններ։

Ուսումնասիրելով հիմնադրամի չորս տարիների հաշվետվությունները՝ բացահայտեցինք, որ թատրոնին պարբերաբար տրամադրվել են խոշոր չափի գումարներ։ Օրինակ 2014 թ.-ի հաշվետվության տվյալների համաձայն՝ թատրոնի աշխատակիցները հիմնադրամից ստացել են 27.739.000 դրամ, իսկ դասական երաժշտական համերգների և միջոցառումների կազմակերպման համար թատրոնին տրամադրվել է 19.702.000 դրամ։ Հիմնադրամի 2017 թ.-ի հաշվետվությունից էլ տեղեկանում ենք, որ թատրոնին տրամադրվել է 10003000 դրամ՝ վերանորոգելու նվագախմբի փորձասենյակը, մեներգիչների հանդերձարանները, բալետային արտիստների դահլիճները, թատրոնի ճեմասրահը, ծառայողական տարածքներն ու օպերային թատրոնի սանհանգույցները։

Նմանատիպ ֆինանսական աջակցություններն անպակաս են հիմնադրամի տարբեր տարիներին կազմված հաշվետվություններում, սակայն օպերային թատրոնն անտեղյակ է այս գումարներից։ Թատրոն ուղարկված «Փաստինֆո»-ի գրավոր  հարցման միջոցով փորձեցինք տեղեկանալ՝ ինչպիսի ֆինանսական աջակցություն է ստացել այն հիմնադրամից 2014-2017թթ. ընթացքում։ Հարցմանն ի պատասխան՝ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կոստանյանը նշեց, որ թատրոնը որպես ֆինանսական օգնություն կանխիկ և անկանխիկ գումարով հիմնադրամից որևէ աջակցություն չի ստացել,-«Աշխատակիցներին ֆինանսական օգնության տրամադրման վերաբերյալ Թատրոնում որևէ փաստացի վճարման տեղեկատվություն չկա։ Թատրոնի վերանորոգման որևէ տեղեկատվություն նույնպես առկա չէ»։

Հիշեցնենք, որ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամ»-ի տնօրենը Շմավոն Գրիգորյանն է, ում անունը շրջանառվում էր որպես Օպերայի տնօրենի պաշտոնին հավակնորդ։ Օպերայի թատրոնի և հիմնադրամի միջև պայմանագիրն էլ կնքվել է 2014 թ.-ի մարտի 20-ին Շմավոն Գրիգորյանի և իր հոր՝ Հրաչ Գրիգորյանի միջև։ Վերջինս այդ ժամանակահատվածում օպերայի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

Հետագայում այդ պաշտոնում արդեն նշանակված Անդրանիկ Արզումանյանը պարբերաբար նամակներ էր գրում հիմնադրամին՝ աշխատակիցներին ֆինանսական օգնություն տրամադրելու համար։ Սակայն թատրոնի աշխատակիցների խոսքով չկան ցուցակները, թե ում և որքան գումար է հատկացվել այդ տարիների ընթացքում։

 

 

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ