22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Յուվեցի Կարոն նյարդայնացած էր..

ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը  /Յուվեցի Կարո/ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի աշխատասենյակի առջեւ  առավոտյան ժամը տասից սպասում է իր դիմումի քննարկմանը:

Հիշեցնենք, որ այդ աշխատասենյակում ԱԺ էթիկայի հանձնաժողովը անդրանիկ նիստն էր գումարել: Օրակարգում պատգամավորներ Կարո Կարապետյանի, Էդուարդ Շարմազանովի, Արծվիկ Մինասյանի եւ  հարցն է:

Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը ցանկանում է իր տեսակետն էլ հնչեցնել հանձնաժողովի նիստին: Պատգամավորը երկար սպասելուց նյարդայնացած շրջում էր միջանցքում: Նա ի դեպ, հրաժարվում էր իր դեմ ուղղված դիմումի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն  տալ:

Henaran.am-ի թղթակցին Կարո Կարապետյանը ասել է, միայն  որ “հանցագործը չպետք է դիմում գրի , 14 անգամ դատված հանցագործը պիտի դատված լինի”:

ԱԺ էթիկայի հանձնաժողովը Կարո կարապետյանի հարցը երկար քննարկելուց հետո վերջապես նրան ներս է հարվիրեց:

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորը 2009թ. վիճել է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որին հետեւել են վիճաբանությունն ու ծեծկռտուք եւ կրակոցներ:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ