01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Մասնագետները ահազանգում են: Վտանգված է հասարակության գոյությունը

Առողջապահության նախարարությունը ծրագիր է ներկայացրել, ըստ որի, կենդանի դոնորներից բացի, Հայաստանում կլինի նաև դիակային փոխպատվաստում: Այս մասին օրերս տեղեկացրել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը թեմային անդրադառնալով փաստեց՝ այն ինչ կատարվում է այսօր Առողջապահության նախարարության կողմից ոչ միայն վնասում է հասարակությանը, այլև վտանգում է դրա գոյությունը:

«Բժիշկները մինչև հիվանդի սրտի ախատանքի վերջին զարկը  պայքարում են նրա կյանքի համար, հիմա ուզում են սահմանադրական փոփոխություններով բերել նրան, որ սրտի աշխատանք ունեցող մարդուն բերեն մահվան»,-ասաց Խաչատրյանը:

Փաստաբան Թամարա Բաղդասարյանն էլ նշեց, որ նման օրենք եղել է դեռևս 2009 թվականին, սակայն ըստ այդ օրենքի՝ մարդը պետք է գրավոր համաձայնություն տար, որպեսզի իր մահից հետո հնարավոր լիներ որևէ օրգան օգտագործել:

Տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ