15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էթիկայի հանձնաժողովը մերժեց

ԱԺ էթիկայի հանձնաժողովը մերժեց ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ բողոքը վարույթ ընդունել: Այս մասին քիչ առաջ ասաց նույն հանձնաժողովի անդամ ՀՅԴ-ական պատգամավոր  Արծվիկ Մինասյանը:

Նրա  խոսքով, հանձնաժողովը դիմումի մեջ օրենքով սահմանված հիմքեր չգտավ:  “Ես գտնում եմ, որ որոշումը ճիշտ է եւ հիմնավորված, ես էլ կողմ եմ քվերարկել այդ որոշմանը, դիմումը չի համապատասխանում օրենքով նախատեսված հիմքերին”,-նշեց Արծվիկ Մինասյանը եւ հավելեց.”Դիմումից պարզ չէ, թե քաղաքացին օրենքով նախատեսված կարգով ինչում է մեղադրում պատգամավորին և  ինչ է պահանջում հանձնաժողովից”:

Մինասյանը ասաց նաեւ, որ  օրենքով նախատեսված են հետևյալ հիմքերը ` երբ պատգամավորը խախտել է ձեռնարկատիրությամբ չզբաղվելու սկզբունքները,  էթիկայի նորմերը կամ շահերի բախման մասին պետք  է հայտարարություն աներ, բայց չի արել: Այդ հիմքերը դիմումում բացակայել են:  Արծվիկ Մինասյանի խոսքով,  հանձնաժողովի աշխատակազմը նախապես տեղեկացրել է դիմումատուին, խնդրել ճշտել պահանջը: Բացի այդ ԱԺ կանոնակարգ օրենի փոփոխությունները ընդունվել են տվյալ դեպքից հետո:

Մյուս կողմից գործի առիթվ հարուցվել է քրեական գործ, որը կասեցված է եւ քանի դեռ քրեական գործն ավարտված չէ եւ չկա դատավճիռ, հանձնաժողովը, Արծվիկ Մինասյանի խոսքով, կաշկանդված է:

Էթիկայի հանձնաժողովը մերժեց նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ Արծվիկ Մինասյանի դեմ եղած դիմումը: Բացի բովանդակայինն հիմնավորումներից, այս որոշման դեպքում եւս որպես հիմք նշվեց այն, որ ԱԺ կանոնակարգ օրենի փոփոխությունները ընդունվել են տվյալ դեպքից հետո:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ