05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դառնում եմ գործազուրկ, մնում է այլ երկրից քաղաքական ապաստան խնդրենք. գործազուրկ դարձած քաղաքացի

Աշխատում եմ կրպակում, օրինական գրանցված եմ արդեն ինը տարի. այս մասին լրագրողների hետ զրույցում ասաց Երևանի Նար-Դոս փողոցի կրպակներից մեկի աշխատակից Աշոտ Ղարիբյանը:

«Բոլոր կրպակները հանում են, իսկ թերթի կրպակը թողնում են, հիմա ի՞նչ տարբերություն՝ կրպակը կրպակ է: Ասում են՝ նա օրինական է, սրանք անօրինական են»,- ասաց կրպակի աշխատակիցը:

Ըստ Աշոտ Ղարիբյանի՝ բազմիցս դիմել են իրենց կրպակի տեսքը փոխելու համար, բայց միշտ էլ մերժվել են: «Ունեմ երկու անչափահաս երեխա, ունենք վարկեր, հիմա չեմ իմանում ո՞նց է լինելու մեր վիճակը»,- ասաց նա:

Հարցին՝ նրանց նախապես չէին զգուշացրել ապամոնտաժման մասին, Աշոտ Ղարիբյանը պատասխանեց. «Զգուշացրել են տնօրենին, բայց ես աշխատող եմ սովորական, բայց ընդամենը 15 օր ժամանակ են տվել ու եկել քանդում են»:

Այլ տեղ գործունեությունը շարունակելու առաջարկների մասին կրպակի աշխատակիցն ասաց, որ բանավոր առաջարկներ են անում: «Հիմա թե վեց ամիս հետո կլինի, մեկ տարի հետո կլինի, թե տեսնենք երբ կլինի, խոստումը կկատարե՞ն, թե՞ կդրժեն, չգիտեմ»,- ասաց նա:

Հարցին՝ հունվարից չե՞ն զգուշացրել քաղաքապետարանից, նա ասաց, որ 15 օր առաջ են ծանուցում ստացել: «Դրանից առաջ մեզ կանչել են, փափուկ բարձ են դրել գլխներիս տակ, ասել են՝ կզանգենք, կքննարկենք, բայց ես դա քննարկում չեմ համարում, համարում եմ միակողմանի լուծում»,- ասաց նա և հավելեց, որ քաղաքապետարանն իր աշխատանքային իրավունքները ոտնահարում է հիմա:

«Գուցե տնօրենն ուրիշ աշխատանք ունի, ուրիշ եկամտի աղբյուր ունի, ես չունեմ, հիմա ինձ ավելի շատ են վնաս պատճառում, քան տնօրենին: Դառնում եմ գործազուրկ, մնում է ուրիշ երկրներից ապաստան խնդրենք գնանք, ուրիշ էլ ի՞նչ անենք»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ