Արման Թաթոյանն ասել է, թե ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարվել վերջին մեկ տարվա ընթացքում հանրային մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերին և նախկին պաշտնոնյաների իրավունքների խախտման դեպքերին: Այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա ներկայացրեց այդ խախտումները՝ չցանկանակով մեկնաբանել՝ Հայաստանում այսօր քաղբանտարկյալներ կա՞ն, թե՝ ոչ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պահման պայմանների հետ կապված երբեք ՄԻՊ-ին դժգոհություններ չի հայտնել, նկատեց Արման Թաթոյանը:
Հարցին, թե քանի անգամ է մինչ այս հանդիպել երկրորդ նախագահին, Թաթոյանը նշել է, որ խցում եղել է մեկ անգամ, բայց այցեր իրականացրել է մի քանի անգամ. «Այս պահին չեմ հիշի, թե քանի անգամ»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի խցում է պահվում Քոչարյանը, Թաթոյանն ասել է՝ սովորական խցում, որը չունի հատուկ պայմաններ, չի տարբերվում մյուս խցերից:
Սնունդի մասին ևս ՄԻՊ-ը Քոչարյանից դժգոհություններ չի ստացել: