22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը փորձում է պլստալ` жертва տալով քննչա–դատախազա-դատավորական կազմին

Դե, իսկ հիմա ավելի լուրջ փորձենք վերլուծել վերջին օրերի փաշինյանական պահվածքը քոչարյանական գործոնի հանդեպ:

Արդեն մի քանի օր է` Նիկոլն ակտիվ շփվում է ռուսական լրատվամիջոցների հետ և իրեն դրսևորում որպես ռուսամետ գործիչ: Նա ջերմորեն խոսում է հայ-ռուսական կապերի կասին, շեշտում, որ Ռուսաստանի բարեկամը ոչ թե առանձին քաղաքական անհատներն են, այլ հայ ժողովուրդը, մի խոսքով, սրտաճմլիկ ճառեր է արտասանում:
Մյուս կողմից, երեկ կայացած Լավրով-Մնացականյան զրույցը, ըստ որոշ աղբյուրների, բավականին խիստ տոնայնությամբ է անցել` կապված Քոչարյանի շարունակական կալանքի հետ:

Եվ դրանից ժամեր անց` օհ Աստվածներ, Նիկոլն ասում է Սիվիլնեթին, որ եթե պարզվի` Քոչարյանի գործը ոչ իրավական է, գործընթացի նախաձեռնողները պատժվելու են:

Այս ամենից կարող ենք եզրակացություն անել` Մոսկվան ուժեղացնում է ճնշումը Նիկոլի վրա, վերջինս էլ հետքայլ է անում` փորձելով բարդել պատասխանատվությունը իրավապահների վրա: Ինքը փորձում է պլստալ` жертва տալով քննչա–դատախազա-դատավորական կազմին:

Նշենք, որ, ի վերջո, այս երկրում գործելու է օրենքը, և վաղ թե ուշ անհիմն գործ կարողները` վերևից մինչև ներքև, իրենք են կանգնելու դատարանի առջև: Պատասխան են տալու մեկիկ առ մեկիկ և հասկանալու են, որ Հայաստանը, առավել ևս` արդարադատական համակարգը, իրենց հոր դուքանը չէ, որ քրեական գործերը հարուցվեն մեկ հոգու քաղաքական քմահաճույքով:

Նարե Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ