28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այ քեզ հաջողություն, նախկին նախագահը դատի է տվել Հայաստանի՞ն

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Facebook սոցկայքի իր էջում նշել է, որ  ՀՀ առաջին նախագահը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը, իսկ մեր երկիրը պատրաստվում է պաշտպանվել ՄԻԵԴ-ում:

“ Լևոն Տեր-Պետրոսյանը փող է ուզում մեր երկրից այն բանի համար, որ ինքը մի քանի օր մնացել է տանը և դա տնային կալանք է դիտարկում: Լավ կարա՞ր չէ գոնե նրա գրասենյակի ղեկավարը դատի տար, իսկ սենց մի ձև ախմախ բան ա ստացվում”,-գրել է քաղաքագետը:

ԱԺ պատգամավոր, առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Լեւոն Զուրաբյանն Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ախմախությունները չի մեկնաբանում: “Ներեցեք, անլուրջ տեսակետները ինձ չեն հետաքրքրում, այլ բան ավելացնել չեմ կարող”,-ասաց նա:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք կատակել է: “Ամենեւին, ես փաստեր ունեմ, ուղղակի չեմ ուզում այս պահին հրապարակել: ՀԱԿ-ը առաջիկայում ստիպված կլինի ընդունել եւ ինչ որ պետք է կասեն”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ