15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կանանց եւ տղամարդկանց հավասարության հարցը` ավելի ուշ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը  Էլինար Վարդանյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին քննարկեց եւ քվեարկության արդյունքում նպատակահարմար չհամարեց  “Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին”  եւ  “Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Հանձնաժողովն անդրադարձավ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի՝  երկրորդ ընթերցմամբ քննարկման նպատակահարմարությանը: Էլինար Վարդանյանի խոսքով` այս նախագիծը բավական կարեւոր է, միջազգային նորմերի պահանջ, եւ առաջին ընթերցումն անցնելուց հետո փաստաթղթի վերաբերյալ ստացվել են զգալի թվով առաջարկություններ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովը նպատակահարմար համարեց  «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին»  ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, սակայն եկավ եզրակացության, որ այն հարկ է հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով, մինչեւ կառավարությունը ներկայացնի առաջարկությունների վերաբերյալ ամբողջական ամփոփաթերթը:

“Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հանձնաժողովը որոշեց նախքան եզրակացություն ներկայացնելը խորհրդարանական լսումներ անցկացնել  ԱԺ երկրորդ նստաշրջանի ընթացքում:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն  ի գիտություն ընդունեց  “2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին” զեկույցը, որը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Henaran.am -ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ