28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայկական Ժամանակ»-ը անհիմն և չհաստատվող պատմություններ հրապարակողի համբավ ունի. Wikileaks

Հանրահայտ Wikileaks կայքը հրապարակել է 2004թ. Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի՝ ԱՄՆ պետդեպարտամենտ ուղարկած տեղեկատվությունը:

AntiFake.am-ը ներկայացնում է հրապարակման ամբողջական թարգմանությունը.

« 22 նոյեմբերի, 2019թ. 20:40 (տեղական ժամանակով)

  1. Տեղեկատվությունը գաղտնի չէ, բայց անհրաժեշտ է համապատասխան պահպանություն:
  2. «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան պայթել է նրա գրասենյակի առաջ: Փաշինյանը համոզված է, որ հանցագործությունը կատարել է հայտնի գործարարը՝ ընդդեմ մամուլի բացասական հրապարակումների: «Հայկական Ժամանակ»-ը այս մեղադրանքը մանրամասն ներկայացրել է թերթի առաջին էջում տեղ գտած հոդվածում նոյեմբերի 23-ին: Գործարարը նույն օրը հրապարակավ հերքել է  մեղադրանքները, իսկ ոստիկանությունը հաղորդել է, որ պայթյունի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը:
  3. Նոյեմբերի 23-ին՝ անմիջապես նրա անձնական մեքենայի վնասվելու մասին նորություններին ծանոթանալուց հետո մենք հանդիպեցինք «Հայկական Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերջինիս գրասենյակում: Նրա «Նիվա» (համեմատաբար ոչ թանկ, ռուսական արտադրության քառանիվ մեքենա) հրդեհվել էր նոյեմբերի 22-ին, ժամը 20:40-ին: Փաշինյանը ասել է, որ նա և նրա անձնակազմը բարձր աղմուկ են լսել, և նայելով պատուհանից՝ տեսել են մեքենան՝ կրակի մեջ: Հրշեջ ծառայությունը արձագանքել է կանչին «որքան հնարավոր էր, արագ»  և հանգցրել է կրակը առանց պայթյունի:
  4. Երբ հանդիպման վայր հասանք, մենք տեսանք մեքենան, որը դեռ «Հայկական Ժամանակ»-ի գրասենյակի առաջ էր:  Հալված անվադողերով, կոտրված դիմապակիով և արտաքին ծածկով մեքենան լուրջ հրդեհի ապացույցն էր: Ուղևորախցիկը, այնուամենայնիվ, վնասված չէր:
  5. Նոյեմբերի 23-ին հրապարակված թերթի առաջին էջում տեղադրված հոդվածում Փաշինյանը մեղադրում էր Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և ամենահայտնի գործարարներից Գագիկ Ծառուկյանին մամուլում բացասական հրապարակումների պատճառով իր մեքենայի վնասումը պատվիրելու մեջ: Հանրային մի միջոցառման ընթացքում, որին ներկա է եղել նաև նախագահ Քոչարյանը, Ծառուկյանը հերքել է իր ներգրավվածությունը: Դեսպանատունը ոչ մի ապացույց չունի, որը կարող է հաստատել այս մեղադրանքը:

Հետաքննությունը հավանական չէ:

  1. Երևանի Մամուլի ակումբում նոյեմբերի 23-ին Խոսքի ազատության պաշտանության հանձնաժողովը, որը հանդիսանում է հայկական մամուլը պաշտպանող կազմակերպություն (un umbrella organization for the Armenian press), հայտարարեց, որ այն, ինչի ականատես են եղել իրենք, մամուլին զսպելու օրինակ է, և մեղադրեց ոստիկանությանը նախկինում «նման պատահարների» պատշաճ հետաքննությունների իրականացումը ձախողելու համար: Նրանք պնդեցին «լուրջ և անկողմնակալ հետաքննության իրականացումը»:

Ոստիկանություն. «Մեքենայի պատահական բռնկում»:

5. Նոյեմբերի 24-ին ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ կրակը      «մեքենայի մարտկոցի լարերի սխալ միացման հետևանք է»: Ոստիկանությունը չի հիշատակել հետաքննության մասին: (Երբ մենք հասանք Փաշինյանի գրասենյակ, նա հարցաքննվում էր ոստիկանության քննիչների կողմից: Նրանք մնացին գրասենյակում նաև մեր հանդիպման ընթացքում:) Ըստ Փաշինյանի՝ Հրշեջ ծառայության ղեկավարի տեղակալը սևացած մեքենան ուսումնասիրելու ընթացքում նշել է, որ  սա «բավական հաճախ է պատահում [նկատի ունի՝ կարող է տեղի ունենալ բնական ճանապարհով- Խմբ.] (“happens quite often naturally.”):

Խմբագիրը պնդում է, որ թերթը «լրիվ ազատ է»:

  1. Փաշինյանը, որ ակտիվ էր և կտրուկ, իր մեքենայի վնասումը ներկայացրել է որպես դրական զարգացում: «Բարեբախտաբար ոչ ոք չի վնասվել, մենք հաղթահարեցինք այս փորձությունը, և հիմա նրանք գիտեն, որ մեզ որևէ հանցավոր գործողություններով չեն կարող հետ պահել ճշմարտությունը հրապարակելուց»,- հայտարարել է նա: Փաշինյանը նշել է, որ նա չի վախենում ահաբեկման ապագա որևէ քայլերից: «Այսօր ես վստահ եմ, որ մենք կարող ենք հրապարակել ամեն ինչ և խոսել յուրաքանչյուրի մասին: Մենք լրիվ ազատ ենք»:
  2. «Հայկական Ժամանակ»-ը անհիմն և չհաստատվող պատմություններ հրապարակողի համբավ ունի: Փաշինյանի մեղադրանքը, որ իր մեքենայի վնասումը ահաբեկման քայլ էր, հիմնավորված չէ: Ասվում է, որ վերջերս Հայաստանում մամուլի հետ կապված այլ մեղադրանքներ են եղել: Իշխանությունների վարկածը, որ Փաշինյանի ավտոմեքենան շարքից դուրս է եկել բնական պատճառներով, դժվար է «կուլ տալ»: Մենք կշարունակենք հետևել դեպքի մանրամասներին և կաշխատենք օժանդակել Հայաստանում մամուլի ազատությանը: Էվանս»:

Հետգրություն (AntiFake.am). Ինչպես հայտնի է բոլորին, 1998-2008 թվականներին «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրն է եղել Նիկոլ Փաշինյանը։ 2008-2011 թվականներին գլխավոր խմբագրի պարտականություններն իրականացրել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իսկ 2012 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո, Աննա Հակոբյանը ստանձնել է գլխավոր խմբագրի պաշտոնը։

Հանրային ընկալումներում «Հայկական ժամանակ»-ը մշտապես ընկալվել է որպես մանիպուլյացիաներ և չհիմնավորված տեղեկություն տարածող լրատվական։

Սրա մասին, փաստորեն, դեռևս 2004թ.-ին բարձրաձայնել են ամերիկյան շրջանակները՝ «Հայկական Ժամանակ»-ը գնահատելով որպես մանիպուլյացիաներ և չհիմնավորված տեղեկություն տարածող լրատվական:

Իսկ ներկայումս, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է կառավարության ղեկը, «Հայկական Ժամանակ»-ը դիրքավորվել է որպես իշխանական համար 1 լրատվական՝ հանրային ընկալումներում մնալով որպես մանիպուլյացիաներ և չհիմնավորված տեղեկություններ տարածող լրատվամիջոց։

Աղբյուրը՝ Wikileaks

Հեղինակ – Մելինե Հայրապետյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ