06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի հավաքականի կազմը Աշխարհի գավաթի ընտրական փուլին ընդառաջ

Սեպտեմբերի 7-ին մեկնարկում է 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար այն կմեկնարկի Մալթայում`Մալթա-Հայաստան հանդիպմամբ եւ կշարունակվի սեպտեմբերի 11-ին, Բուլղարիայում`Բուլղարիա-Հայաստան հանդիպմամբ:

Սեպտեմբերի 3-ից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է հերթական նախապատրաստական ուսումնամարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հրապարակում է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների կազմը:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Միկա»
Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»

Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան

Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Լևոն Հայրապետյան, «Լեխիա Գդանսկ», Լեհաստան
Հրայր Մկոյան, «Շիրակ»
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Ալեքս Էնրիկե դա Սիլվա, «Միկա»

Կիսապաշտպաններ
Արթուր Եդիգարյան, «Գովերլա», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Դավիթ Մանոյան, «Կուբան», Ռուսաստան
Զավեն Բադոյան, ԲԱՏԵ, Բելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Հարձակվողներ
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է սեպտեմբերի 3-ից մեկնարկող Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը: Սեպտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Նույն օրը ժամը 19:00-ին հավաքականը կանցկացնի «բաց» մարզում, որը «բաց» կլինի միայն ԶԼՄ ներկայացուցիչների համար, որից հետո ժամը 20:00-ից-20:45-ի ժամանակահատվածում ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆուտբոլիստների հետ:

Սեպտեմբերի 4-ին և 5-ին ազգային հավաքականը կանցկացնի մեկական մարզում, իսկ սեպտեմբերի 6-ի առավոտյան կմեկնի Մալթա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ