Պատգամավորը Հայաստանից դուրս բնակվող հայերին կոչ է անում դատական գործընթաց սկսել
Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններում բնակվող (գտնվող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար ունեն և պետք է ունենան ընտրելու և ընտրվելու օրենքով ամրագրված հնարավորություն, որի իրականացման մեխանիզմները պետք է սահմանված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ դրանց գործնական իրականացումը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությամբ:
Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններում արտերկրում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զրկվել են իրենց փաստացի բնակության վայրում ընտրական իրավունքն իրացնելու` քվեարկելու հնարավորությունից: Սա քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի կոպիտ խախտում է:
Մեր պետությունը պարտավոր է հավասար հնարավորություններ ստեղծել ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքներից հավասարապես օգտվելու համար:
Այս պայմանն երաշխավորելու համար անհրաժեշտ քայլերից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող կամ գտնվող շարքային քաղաքացու դիմումը Հայաստանի Հանարապետության Սահամանադրական դատարան:
Հիմք ընդունելով վերոգրյալը, կոչ ենք անում արտերկրում ապրող մեր հայրենակիցներին համապատասխան դատական գործընթաց սկսել իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար:
Ապագա դատական գործընթացը կազմակերպելու համար բոլոր ցանկացողները կարող են օգտվել սույն հայտարարությանը կից ուղեցույցից և անհրաժեշտության դեպքում նաև կապ հաստատել մեզ հետ: