ԿԳՆ-ի ռեկորդը
ՀՀ կրթության և գիտության նախարարության Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչներից կազմված Հայաստանի հավաքական թիմը մասնակցել է Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում տեղի ունեցած նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ընտրանին հանդես է եկել փայլուն ելույթով, շահել է 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ՝ միաժամանակ սահմանելով աշխարհի ռեկորդ:
Բացառիկ արդյունքներ է ցուցաբերել երիտասարդների Աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Բաբկեն Շահազիզյանը: Նրա տարբեր դասերում շահած 2 ոսկե, 1 արծաթե մեդալները ճանաչվել են առաջնության լավագույն նվաճումը: Մեր մարզիկը իր հաղթանակները նշանավորել է սահմանելով աշխարհի ռեկորդ:
Բրոնզե մեդալի է արժանացել Գայանե Շահազիզյանը:
Բարձր արդյունքներ են ցուցաբերել նաև թիմի մյուս անդամները: Մրցաշարին մասնակցել են աշխարհամասի ուժեղագույն թիմերը՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բուլղարիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի և այլ երկրների հավաքականներ: