16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սա լավ նշան չէ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլ Փաշինյանը /վերջինս  հայտարարությամբ հրաժարվել է այդ պաշտոնից/կարծում է, որ էթիկայի հանձնաժողովի հետագա գործունեության համար լավ նշան չէ այն փաստը, որ հանձնաժողովը մերժեց քաղաքացուց ստացված առաջին դիմումը:

Այսօր հանձնաժողովի նիստից հետո անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի /Յուվեցի Կարո/ դեմ ուղղված դիմումը մերժելու մասին հանձնաժողովի որոշմանը, Նիկոլ Փաշինյանն ասել է.” Ինձ համար շատ ցավալի է, որ էթիկայի հանձնաժողովը, որի  շուրջ շատ առողջ հետաքրքրություն կա, քաղաքացու առաջին  իսկ դիմումը, ըստ էության առանց քննարկման, մերժում է: Ես կարծում եմ, որ սա էթիկայի հանձաժողովի գործունեության առումով ամենեւին էլ լավ նշան չէ”:

Նշենք, որ Փաշինյանը  այս եւ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վերաբերյալ դիմումները վարույթ ընդունելը մերժելու մասին հանձնաժողովի որոշմանը “դեմ” է քվեարկել:  Փաշինյանը երկու դեպքում էլ հատուկ կարծիք է արտահայտել, որը կներկայացնի իր բլոգում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ