04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունը սեփականաշնորհում է «Լուսավոր Հայաստանի» գաղափարը. զոմբիներ չհարձակվեք

Լուսավոր Հայաստանը նախագիծ է ներկայացրել, որի համաձայն՝ զինծառայությունից հետո քաղաքացիները պետք է բուժզննում անցնեն: Ըստ այս բուժզննման արդյունքների, որոշում կկայացվի, թե հիվանդությունները, որոնք առաջացել են ծառայության ընթացքում, որքանով կապ ունեն ծառայության հետ: Ըստ դրա էլ որոշում պետք է կայացվի, թե ինչ աջակցություն է ցուցաբերելու պետությունը զինծառայությունն ավարտած քաղաքացուն:

ԼՀԿ-ի նախագիծը չի արժանացել կառավարության հավանությանը: Կուսակցությունը ցանկանում էր գոնե քվեարկության արդյունքում այն ընդգրկել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ՝ քննարկելու համար: Սակայն խորհրդարանական մեծամասնությունն այլ կարծիք ունի: Կառավարությունը որոշել է այդ գաղափարի հիման վրա սեփական նախագիծը ներկայացնել, ինչը ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի խոսքերով, սխալ է: Մարուքյանը կարծում է, որ այդ դեպքում գոնե ինչ-որ տեղ պետք է նշվի, որ գաղափարն  իրենցն է, որպեսզի զոմբիական հարձակում իրականացնողները իմանան, որ իրենք էլ են գործ անում:

Քվեարկության արդյունքում որոշում կայացվեց մերժել ԼՀԿ-ի առաջարկությունը՝ կողմ-37, դեմ-59, ձեռնպահ-7 ձայների հարաբերակցությամբ: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ