22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիները բողոքեցին «Յանդեքսի» դեմ, վրացիները դատի տվեցին, մենք ինչո՞ւ ձայն չենք հանում

ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռևս «Յանդեքս» տաքսի ծառայության քարտեզում փոփոխություն չի եղել, և Արցախը որպես Ադրբեջանի տարածք է ներկայացվում։

«Ի՞նչ է,  «Յանդեքսը» եկել է մեր պետությունը զարգացնի՞: Մենք հաճույքով օգտվում ենք իրենց ծառայությունից, փոխարենը, երբ բացում ես իրենց քարտեզը, հերիք չէ՝ Արցախը Ադրբեջանի տարածք է, անգամ Ստեփանակերտի ու Շուշիի ադրբեջաներեն անուններն են գրած, իսկ ադրբեջանցիները բողոքեցին, երբ «Յանդեքսի»  ինքնապատասխանիչին Ադրբեջանի մասին հարց էին տալիս, ասում էր, որ 1920թ. ստեղծված պետություն է: Դատի տվեցին, ջնջեց դա: Վրացիներն էլ դատի տվեցին, քանի որ Օսիան ու Աբխազիան ՌԴ տարածք էր գրել: Իսկ մենք ձայն չենք հանում»,- ասաց Վահագն Սահակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ