29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին ցուցաբերվում է ակնհայտ խտրական վերաբերմուք. փաստաբան

Կարծում եմ՝ նախորդ դատական նիստով էլ պետք է արդեն ավարտած լինեինք, ուղղակի դատավորը, ենթադրում եմ, պետք է նյութերին ծանոթանար, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու դատական նիստն այդքան կարճ տևեց։

Հաջորդ հարցին՝ դատավորն արդեն ծանոթացե՞լ է նյութերին, պաշտպանը պատասխանեց՝ ենթադրում է, որ՝ այո՛։

«Ե՛վ ես, և՛ քննիչը պնդեցինք, որ նյութերը դատական նիստով հրապարակելու անհրաժեշտություն չկա։ Մեր ակնկալինքները երկու տեսակի են՝ իրավական ակնկալիքն այն է, որ բողոքը պետք է բավարարվի, որովհետև դրա իրավական հիմքերը միանշանակ կան։ Եթե կենսափորձի հիման վրա եղած ակնակալիքից խոսենք, հավանականություն կա, որ բողոքը կարող է մերժվել», – ասաց փաստաբանը։
Հովհաննես Խուդոյանը միաժամանակ նկատեց, որ նախորդ նիստից սկսած՝ նույնիսկ շատ ավելի վաղ, առարկություններն իրականում իրավական չեն։

«Շատ տարօրինակ է, թե ինչու է դատախազությունը, երբ խոսքը վերաբերում է իրենց, իրենց դիրքորոշումն առաջ տանելուն, իրավունք վերապահում են հղում կատարել դատական ակտերին, իսկ երբ խոսքը վերաբերում է այդ նույն դատական ակտերի կատարմանն՝ իրենց կողմից, արդեն դատական ակտերը հիմք չեն ընդունվում», – ասաց նա։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ պաշտպանական թիմը ցանկանում է ըստ դիմումի դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ բոլոր քրեական հետապնդումները։

Փաստաբանը հստակեցրեց, որ սա քրեական հետապնդումները դադարեցնելու միջնորդության քննություն չէ։

«Բողոքով դատարանին խնդրել ենք ճանաչել իրավունքի խախտում այն ժամանակահատվածի համար, երբ պարոն Ազարյանի որոշման հիման վրա, հիմք ընդունելով պարոն Քոչարյանի անձեռմխելիությունը, վերջինս ազատվեց։ Նախ, պետք է կասկածի տակ դնել այն հանգամանքը, որ պարոն Քոչարյանի կողմից որևէ հանցագործություն կատարվել է։

Նախնական փուլում մենք չենք պնդել, որ սա քաղաքական հետապնդում է։ Առաջին օրվանից սկսած՝ պնդել ենք, որ սա իրավական հետապնդում չէ, սակայն հետագա բոլոր գործողությունները՝ թե նույն գաղտնալսումները, թե դատարանների նկատմամբ հրապարակային ճնշումները եկան հաստատելու, որ պարոն Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։ Պարոն Քոչարյանի նկատմամբ այս պահին ցուցաբերվում է ակնհայտ խտրական վերաբերմունք՝ ապօրինի քրեական հետապնդման տեսքով», – ասաց փաստաբանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ