22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պարոն Սիմոնյան, Դուք իմ պայքարի ընկերն եք, բայց այս ամենի մասին պետք է բարձրաձայնեմ. «Իմ քայլում» կռիվ է ընկել

Ազգային ժողովում քննարկում են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ներկայացրած Վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է նաև փակել բուքմեյքերական գրասենյակները՝ դրանց գործունեությունը թույլ տալով միայն կոնկրետ քաղաքներում, սակայն դրան դեմ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Հ. Սարգսյանը հայտարարեց, որ կողմ է վիճակախաղերի արգելափակմանը, սակայն, քանի որ դրանց մեծ մասը տեղի են ունենում օն-լայն տիրույթում, ինքը կտրականապես դեմ է թեկուզ մեկ գրասենյակ փակելուն.

«Պարոն Ալեն Սիմոնյանն ասում է, որ Բժշկական համալսարանի դիմաց կա գրասենյակ, որտեղ կարող են խաղադրույք կատարել: Բայց պարոն Սիմոնյան, մենք մոռանում ենք, որ համալսարանի հենց լսարանում կարող են խաղադրույք կատարել:

Այսինքն, մենք թողնում ենք, որ մարդը դասախոսության ժամանակ լսարանում խաղադրույք կատարի, սակայն ասում ենք՝ չանցնի դիմացի մայթ և խաղադրույք կատարի:

Երբ մենք սկզբից ասում էինք, որ գրասենյակները փակելով բյուջեին միլիարդների վնաս ենք տալու, քանի որ մարդիկ գնալու են օն-լայն տիրույթ, պարոն Սիմոնյանն ասում էր՝ դժվար է հեռախոսով խաղադրույք անելը:

Իսկ 5 րոպե հետո նա հակասեց ինքն իրեն՝ ասելով բոլորի մոտ էլ հեռախոս կա, ինչու պետք է մարդը մտնի սև շուկա, հեռախոսով կանի:

Պարոն Սիմոնյան, խնդրում եմ մի հակասեք ինքներդ Ձեզ: Ես Ձեզ շատ եմ հարգում, Դուք իմ պայքարի ընկերն եք, այդպիսին էլ կմնաք, սակայն ես չեմ կարող իմ խղճի առաջ լինել ազնիվ, եթե այս ամենի մասին չբարձրաձայնեմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ