14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը. նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը։ Գործով բողոք է ներկայացրել դատախազությունը եւ պաշտպանական կողմը։ Դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի այն որոշումը, համաձայն որի, Քոչարյանին առաջադրված առանձնապես խոշոր չափերի կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է։

Երեկ դատախազությունն ավարտել է իր բողոքը, այսօր բողոքով հանդես կգա պաշտպանական կողմը։ Հայկ Ալումյանը երեկ չբացառեց, որ Քոչարյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է մարտին։

Դատարան է ներկայացվել նաեւ Ռոբերտ Քոչարյանը։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ