22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որքա՞ն է կազմել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի տարեկան եկամուտը՝ ըստ հայտարարագրի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թ. մարտի 28-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ վարչապետի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 790,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել: Վարչապետի ԱՄՆ դոլարով դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1,800 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել:

Վարչապետ Փաշինյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից և գրական աշխատանքի դիմաց տրվող հատուցումից:

2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ վարչապետը ստացել է 3,426,615, 6,617,520 ՀՀ դրամ, ինչպես նաև 3,919,095 ՀՀ դրամ՝ որպես գրական աշխատանքի դիմաց տրվող հատուցում: Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկամուտը կազմել է 13,963,230 դրամ:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ևս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը, որում դարձյալ անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

2018 թ. Հարկային տարում Աննա Հակոբյանը հանձնել է 300,000 ՀՀ դրամ փոխառություն, որը վերադարձվել է հարկային տարվա ընթացքում:

Աննա Հակոբյանի ԱՄՆ դոլարով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1,000 ԱՄՆ դոլար, որի չափը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել:

Վարչապետի տիկնոջ եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից կամ այլ հատուցումներից:

2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Ա. Հակոբյանը ստացել է 671,625 և 1,657,302 ՀՀ դրամ, 5,940,000 և 3,240,000 ՀՀ դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում:

Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եկամուտը կազմել է 11,508,927 դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թ. մարտի 28-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ վարչապետի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 790,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել: Վարչապետի ԱՄՆ դոլարով դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1,800 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել:

Վարչապետ Փաշինյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և գրական աշխատանքի դիմաց տրվող հատուցումից: 2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ վարչապետը ստացել է 3,426,615, 6,617,520 ՀՀ դրամ, ինչպես նաև 3,919,095 ՀՀ դրամ՝ որպես գրական աշխատանքի դիմաց տրվող հատուցում: Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկամուտը կազմել է 13,963,230 դրամ:

վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը ևս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը, որում դարձյալ անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Վարչապետի տիկինը 2018 թ. Հարկային տարում հանձնել է 300,000 ՀՀ դրամ փոխառություն, որը վերադարձվել է հարկային տարվա ընթացքում:

Աննա Հակոբյանի ԱՄՆ դոլարով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1,000 ԱՄՆ դոլար, որի չափը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել: Վարչապետի տիկնոջ եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից կամ այլ հատուցումներից: 2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Ա. Հակոբյանը ստացել է 671,625 և 1,657,302 ՀՀ դրամ, 5,940,000 և 3,240,000 ՀՀ դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում: Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եկամուտը կազմել է 11,508,927 դրամ:  

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ