22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանին արգելում են շփվել ընտանիքի այդ անդամի հետ

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի միջնորդությունից հետո կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները կատարվել են։ Այս մասին նշված է ՄԻՊ–ի 2018 թվականի հաշվետվության մեջ, որը ներկայացվել է Ազգային ժողովին։ Այս մասին հայտնում է Armeniasputnik-ը:

Քոչարյանը պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացրել է ՔԿՀ խցում համակարգիչ կամ էլեկտրոնային համարժեք միջոց չունենալու, ամբողջ գույքի, այդ թվում կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը։

«Ընտանիքի հետ կապի հետ կապված` Հատուկ քննչական ծառայություններից տեղեկություն է ստացվել դրական զարգացման մասին առ այն, որ մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը մասնակի վերացվել է»,- նշված է զեկույցում։

Ըստ այդ զեկույցի` արգելքը պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի։

ՄԻՊ-ի միջամտությունից հետո Քոչարյանին նաև համակարգիչ է տրամադրվել, որը համացանցի հասանելիություն չունի։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ