26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավաճանել՝ չի նշանակում ուրանալ. դըմփ-դըմփ հու

2016-ի ապրիլին Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով նշեց, որ հայկական կողմից կարող էին սխալներ թույլ տրվել:

«Գուցե սխալներ եղել են: Հնարավոր է՝ ուշացումով են արձագանքել կամ սխալ են գնահատել իրավիճակը», – ասաց Տոնոյանը:

 «Նոր» Հայաստանի հետհեղափոխական գունապնակում նման հայտարարությունները սովորական են դարձել՝ ինչ եղել է նախկինում կամ սխալ է, կամ չի բավարարում, ամեն դեպքում մի բան այն չի եղել: Դավիթ Տոնոյանն էլ որպես հեղափոխական իշխանության թիվ մեկ ռազմական գործիչ, իհարկե, Նիկոլ Փաշինյանից հետո, իր կարծիքն է հնչեցրել: Իսկ ի՞նչ կա որ, «իրավիճակ է փոխվել», կասեր դասականը: Միայն թե մի շատ կարեւոր «սպռավոչկա» պետք է նկատի առնել:

Դավիթ Տոնոյանը 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր: Եւ եթե իսկապես հայկական կողմն ունեցել է սխալներ, սխալ է գնահատվել իրավիճակը, ինչպես ինքն է նշել այսօր՝ պատերազմից 2 տարի անց, ապա մեղավոր պաշտոնյաների շարքում, որոնց սխալների արդյունքում երիտասարդ կյանքեր նահատակվեցին, Տոնոյանը առնվազն առաջին հնգյակում է:

Որքանո՞վ է բարոյական Պաշտպանության նախարարի «Акела промахнулся!» ոճը. սա այլ պատմություն է: Այսօրվա համար մի բան հստակ է՝ Դավիթ Տոնոյան փոխնախարարը, որը սխալվել է ապրիլյան պատերազմում, իրավունք չունի զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը:

Ի դեպ, 100 տարի առաջ մայիսյան հերոսամարտերի ժամանակ հայկական բանակի արժանապատիվ սպաները, գիտակցելով բանակի անհաջողության մեջ իրենց չափաբաժինը, ինքնասպան են եղել :

Մինչդեռ «նոր» Հայաստանում իրողություններն այլ են: Ասում են «նոր» Հայաստանում սուտ վկայություն տալու, նամակներ հորինելու, գդակ փոխելու համար պաշտոն են տալիս՝  անգամ պաշտպանության նախարարի աթոռ: 

«Նոր» Հայաստանի հպարտ բառապաշարում նոր ընկալում կա. դավաճանել՝ չի նշանակում ուրանալ: Ժպտացեք պարոնայք, ժպտացեք: 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ