13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Աշակերտը հարվածել է ուսուցչի դեմքին. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ օրերս արտակարգ իրավիճակ է առաջացել Երևանի թիվ 187 դպրոցում:

“7-րդ դասարանցիներից մեկը ձեռքով ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին այն բանի համար, որ վերջինս հանդգնել է դիտողություն անել նրան։ Հարցին, թե ինչու է նման բան արել, դպրոցականը պատասխանել է. “Մայրիկս ասեց, եթե դասատուն քեզ նեղի, կթռնես դեմքին”: Այս դեպքը հատուկ քննարկման առարկա է դարձել տնօրենի մոտ. և ծնողը հաստատել է, որ ինքն է դրդել տղային նման արարքի։ 

Ծնողները, սակայն, պատմում են, որ այսպիսի դեպքեր դպրոցում հաճախ են լինում։ Մի անգամ աշակերտներից մեկը հրել է ուսուցչին այն պատճառով, որ նա համարձակվել է փոխել իր տեղը, իսկ մյուսն էլ հրաժարվել է մասնակցել շաբաթօրյակի՝ պատճառաբանելով. “Մայրիկս ասել է, դու հավաքարար չես””,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ