04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2014թ-ի ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել Երեւանի զարգացման ծրագրով նախատեսված ու 2014թ.-ին իրականացվող աշխատանքների ընթացքը: Անդրադառնալով բակերի համալիր բարեկարգման ծրագրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգման բոլոր նախագծերը քննարկել եւ համաձայնեցնել բնակիչների հետ, հաշվի առնել նրանց առաջարկներն ու բնակիչներին դարձնել իրականացվող ծրագրերի անմիջական մասնակիցը: Հանձնարարվել նաեւ բակերի բարեկարգման աշխատանքների ժամանակացույցն այնպես կազմակերպել, որ բնակիչներն օր առաջ հնարավորություն ունենան իրենց հանգիստը կազմակերպելու հենց հարակից բակերում. “Երեւանի համաչափ զարգացումն ունենալով որպես գերակայություն՝ մենք այս տարի եւս շարունակում ենք բակերի բարեկարգման ծրագրերի իրականացումն ու այս տարի շուրջ 600 բակեր կբարեկարգենք ու կհանձնենք մեր բնակիչների տնօրինմանը: Եվ հաշվի առնելով, որ բակերում տեղադրվող խաղային ատրակցիոնների եւ մարզական գույքի առաջին խմբաքանակն արդեն մեր տրամադրության տակ է, նախաձեռնեք դրանց տեղադրման աշխատանքները՝ այդ ամենը համաձայնեցնելով տարածքի բնակիչների հետ ու նաեւ խստորեն հետեւեք, որպեսզի աշխատանքներն իրականացվեն որակով եւ ավարտվեն սահմանված ժամանակացույցի համաձայն”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բացի այս, երեւանցիների կարծիքներն ու առաջարկները ընդհանուր քաղաքի մասով մեկտեղելու նպատակով, քաղաքապետը հանձնարարել է մայիսի 1-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների առավել մարդաշատ վայրերում կրկին տեղադրել առաջարկությունների արկղերը:

Հիմնանորոգվող փողոցների մասով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ եւս հիշեցնելով տվյալ աշխատանքների ավարտից հետո ասֆալտի շերտի քանդման թույլտվություններ տրամադրելու բացառման պահանջը, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հանրային սպասարկում իրականացնող բոլոր ընկերություններին մեկ անգամ եւս տեղեկացնել, որ  նախքան բարեկարգման աշխատանքների մեկնարկն ավարտեն հաղորդուղիների հետ կապված նորոգման եւ հիմնանորոգման նախատեսված աշխատանքները. “Արդեն իսկ հստակ է հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկը, ուստի, այն տրամադրեք նաեւ “Երեւանջուր”, “Երեւանգազ” եւ “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերություններին, որպեսզի նրանք այդ փողոցներում այս տարվա ընթացքում իրականացվելիք իրենց աշխատանքները պլանավորեն այնպես, որ հիմնանորոգումից հետո այլեւս քանդման անհրաժեշտություն չառաջանա: Բացի այդ, խստորեն հետեւեք նաեւ, որ վերոնշյալ ընկերությունները վթարների վերացման նպատակով իրականացվող աշխատանքները կատարեն սահմանված ժամկետներում եւ պատշաճ որակով:

Ընդ որում, խստորեն վերահսկեք, որ մեր կողմից տրված թույլտվության շրջանակում ասֆալտի շերտի քանդումը իրականացնեն հենց վթարի հատվածում, այլ ոչ թե ամբողջ փողոցը վերածեն խրամատների”- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով ընթացիկ տարում նախատեսված կանաչապատման աշխատանքներին՝ քաղաքապետը հանձնարարել է նաեւ մշտական հսկողության տակ պահել սիզամարգերի խնամքը, ծաղկապատման գործընթացը եւ ոռոգման համակարգի ընդլայնմանն ու շահագործմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ